«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-18:00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցի 1-7 շենքերի, Եզնիկ Կողբացու 1-4 շենքերի, Խորենացու 7, 9, 11 կենտ համարի շենքերի, Ամիրյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: