Խախտումներով սեփականաշնորհված բոլոր գույքերի նկատմամբ իրականացվելու է ուսումնասիրություն: Այս մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը, նկատել՝ այսօր էլ տեսանելի են Հայաստանին հատիկ առ հատիկ վերադարձվող գույքերը:
Սուրեն Թովմասյանը անդրադարձել է նաև հարցին՝ պետությա՞նը, թե՞ եկեղեցուն են պատկանում վերջինիս տնօրինած գույքն ու հողերը: Խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում նախարար Խուդաթյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը խոսել են ՀԷՑ-ում արձանագրված խախտումների մասին, նշել, թե որ դեպքում սեփականատերը կզրկվի լիցենզիայից:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան