Լոգիստիկ առումով կա՞ն արդյոք գների ու ժամկետների հաշվարկներ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը Ղազախստանից և Ռուսաստանից դեպի Հայաստան հանել է տարանցման բոլոր սահմանափակումները՝ խորհրդարանի հանձնաժողովում բյուջեի նախագծի քննարկմանը հարցրել են նախարար Պապոյանին: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ կէժանանա բեռների փոխադրումը, մի քանի անգամ կկրճատվի նաև ժամկետը: Իրենց գերատեսչությունների 2026-ի հատկացումներն են ներկայացրել նաև ՏԿԵ, ԲՏԱ նախարարները:
Նիստի մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: