Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 1,4 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է եղել այլ երկրներից ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակի աճով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 6,2 տոկոսով՝ պայմանավորված Վրաստանից, Չինաստանիկց, Իրանից, Ֆրանսիայից և այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվաքանակի աճով:
Աճին հիմնականում հակազդել է Ռուսաստանի Դաշնությունից և Հնդկաստաից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը, համապատասխանաբար՝ 2,1 և 0,8 տոկոսային կետերով»,- ասաց նա: