Մենք նախկինում տարբեր առիթներով ասել ենք, որ պատրաստ ենք սահմանը բացել, և շարժը վերականգնվի, և, իհարկե, Ադրբեջանի վերջին հայտարարությունն այն մասին, որ հանում է արգելքը Հայաստանի համար նախատեսվող բեռների տարանցման, այն տրամաբանությամբ է, ինչը քննարկում ենք, հենց այդ հաշտեցման, խաղաղություն կառուցելու տրամաբանությամբ է և հարաբերություն վերականգնելու: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք էլ մեր կողմից, այսօր առավոտյան վարչապետն էլի կրկնեց, որ մեր կողմից պատրաստ ենք, Թուրքիայից Ադրբեջան գնացող բեռների համար և հակառակ ուղղությամբ կարող ենք մեր սահմանները բացել: Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ: Ես նաև իմ դիրքորոշումն և իմ գնահատականն ասեմ՝ ինքս շատ լավատես եմ այս առումով, և կարծում եմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա երկխոսությունը պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենա»,- նշեց նա: