Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է: 1999 թվականի այս օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած հանցագործները գնդակահարեցին բարձրաստիճան պետական այրերի:
Ազգային ժողովի բակում տեղադրված հուշակոթողի մոտ առավոտից ծաղիկներ են խոնարհել երկրի բարձրագույն ղեկավարությունը, պատգամավորներ, զոհերի հարազատներ: Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գնահատմամբ, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը չի ստուգվել՝ հնարավոր չէ հոկտեմբերի 27-ը բացահայտված համարել:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան