Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Հայթաղ, Գեղակերտ, Առատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: