«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծակքար, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի, Մարտունի քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: