Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկայի, «Մարգարյան և ընկերներ» ԱԳԼՃԿ-ի, «ՎԱՀԱԳՆԱՎ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և սեփականատեր Արմեն Արամյանի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: