ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Կախա Օկրոջանաշվիլիի հետ։
Դավիթ Առաքելյանը և Կախա Օկրոջանաշվիլին անդրադարձել են աշխատակազմի ստորաբաժանումների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին և խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին: Ընդգծվել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանը, փորձի փոխանակմանը և աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջև անմիջական շփումներին ուղղված ծրագրերի իրականացումը: