Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ հանդիպման վայրի մասին մանրամասները կհայտնեն:
Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները ևս: