«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցում են թունելների ճարտարագիտության և տեխնոլոգիաների թեմայով դասընթացին, որը նախատեսված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (BRI) երկրների համար։ Այս մասին հայտնել է դեպարտամենտը:
Դասընթացին մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի 8կմ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի համակարգող ինժեներ Կարեն Բաբայանը:
Այն անցկացվում է հոկտեմբերի 11-ից 24-ը՝ Չինաստանի Ֆուժու քաղաքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթանում են թունելների կառուցման, շահագործման և կառավարման միջազգային փորձին, նորագույն տեխնոլոգիաներին։