ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուփերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Քուփերը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է այդ գործընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերը։ Նա ընդգծել է, որ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են բացում տարածաշրջանային զարգացման համար:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը և Հայաստանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին։ Կողմերն անդրադարձել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, դրանց զարգացմանը, մտքեր փոխանակել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցության հեռանկարի շուրջ։