Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն՝ մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) մակարդակը 2024 թվականին ռեկորդային աճ է գրանցել՝ հասնելով նոր առավելագույնի, ինչը հանգեցրել է գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ աճի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագրում» ասվում է, որ պատճառը մարդկային գործունեությունից CO2-ի շարունակական արտանետումն է և անտառային հրդեհների աճը, ինչպես նաև CO2-ի կլանման նվազումը «կլանիչների» կողմից, ինչպիսիք են ցամաքային էկոհամակարգերը և օվկիանոսը, ինչը սպառնում է դառնալ արատավոր կլիմայական ցիկլ:
Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ավելի էքստրեմալ եղանակային պայմաններով CO₂ արտանետումների աճի տեմպերը եռապատկվել են 1960-ականներից ի վեր՝ տարեկան միջինը 0.8 պրոմիլից հասնելով 2.4 պրոմիլի 2011–2020 թթ․ տասնամյակում։ 2023-ից 2024 թ․ աշխարհում CO₂-ի միջին կոնցենտրացիան աճել է ևս 3.5 պրոմիլով ինչը ամենամեծ աճն է՝ սկսած 1957 թ․ ժամանակակից չափումների մեկնարկից։
Մեթանի և ազոտի երկօքսիդի խտությունները՝ ըստ արժեքների մարդու գործունեության հետ կապված երկրորդ և երրորդ երկարակյաց ջերմոցային գազերի մակարդակները նույնպես հասել են ռեկորդային մակարդակի:
ՀՕԿ-ը թողարկել է ջերմոցային գազերի ամենամյա տեղեկագիրը՝ նոյեմբերին կայանալիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովի համար հեղինակավոր գիտական տեղեկատվություն տրամադրելու համար: Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 համաժողովը կկենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման վրա»,-նշել է Ազիզյանը։