Միջազգային ամենահայտնի ու խոշոր աքսելերատորներից մեկն արդեն Հայաստանում է: Կառավարությունը դեռ հուլիսի 3-ին էր որոշել երկարաժամկետ գործակցություն սկսել Փլագ ընդ Փլեյի հետ: Ամերիկյան այս կազմակերպությունն օգնում է ստարտափներին զարգացնել բիզնես գաղափարները, ստանալ խորհրդատվություն, կապվել ներդրողների հետ, հաճախ նաև ստանալ ֆինանսավորում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջնային է համարում, որ ստարտափները առաջին հերթին նպաստեն Հայաստանի զարգացմանը: Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գործակցությունը ճիշտ բիզնես մոդել մշակելու, ներդրողների հետ շփվելու և այլ գիտելիքներ է տալու:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան