Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Կիևում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Պոլտավայում պայթյուններ են լսվել: Նեժին քաղաքում անօդաչուների հարվածից բազմաբնակարան շենքում մեկ մարդ է վիրավորվել:
Ռուսաստանն էլ հայտնել է շուրջ 50 ուկրաինական անօդաչու խոցելու մասին: Վոլգոգրադի նահանգապետը հայտնել է զանգվածային հարձակման մասին: Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը: Սամարայի և Սարատովի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Վորոնեժում էլ մի քանի բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: