Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է առողջ հողից և տեղական սերմերից։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության` բնական ռեսուրսների կայուն կառավարման բաղադրիչի ներքո Գերմանիան և Շվեյցարիան աջակցում են Սիսիանի Բալաք գյուղի ֆերմերների կոոպերատիվին։ Կոոպերատիվի գործունեությունն ուղղված է կերարտադրության ու արոտավայրերի կառավարման բարելավմանը։
Նոր տեխնիկայի, վերապատրաստումների և բնահեն լուծումների շնորհիվ Բալաք գյուղի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են նորարարական մոտեցումները նպաստել մշակելի հողերի վերականգնմանը, ամրապնդել պարենային անվտանգությունը և հասնել կայուն կենսապահովման։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: