Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 20-22-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները» թեմայով համաժողովին և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի որոշման մեջ։
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի Ֆրանսիա գործուղման արդյունքների մասին։