Հայանիստի նախկին խարխուլ միջնակարգ դպրոցի շենքի փոխարեն հիմա կառուցվում է նորը։ Այս մասին հայտնել է Կառավարությունը:
Շինարարությունը Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ է ընթանում' Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Նորակառույց շենքում 432 աշակերտ կկարողանա սովորել։