Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան, որն իշխանության էր եկել 2009 թվականին հեղաշրջման արդյունքում, շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին լքել է երկիրը։ Նրա խոսքով՝ ստիպված էր հեռանալ՝ կյանքը փրկելու համար։ Ռաձուելինան հայտնել է, որ իշխանությունը անօրինական և բռնի կերպով զավթելու փորձ է արվում։
Ավելի ուշ՝ ընդդիմության կողմն անցած զինվորականները հայտարարել են Մադագասկարի նկատմամբ վերահսկողության մասին։ Բանակի գնդապետ Ռանդրիանիրինան տեղեկացրել է, որ լուծարել են կառավարական բոլոր մարմինները՝ բացի խորհրդարանի ստորին պալատից, որը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին։
Մադագասկարում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին։ Քաղաքացիները դժգոհում են գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի և գնաճի դեմ։ Քաղաքացիները ի թիվս այլնի, պահանջում էին նախագահի հրաժարականը։ Վերջին տվյալով՝ ցույցերի ընթացքում գրանցված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան: