Հայաստանյան երկաթուղու հատվածը՝ TRIPP ուղին, պետք է դեռ շարունակվի [քննարկվել], պայմանները, տեխնիկական լուծումները պետք է հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք և ԱՄՆ-ը օգոստոսի 8-ից հետո ջանքեր ենք գործադրել այս ուղղությամբ, և դա էլ, բառիս բուն իմաստով, մեր ամենօրյա աշխատանքն է:
Երբ ունենանք ամբողջական, վերջնական պատկերացում, կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի պատասխանատվությունը կառուցապատման և հետագա շահագործման ուղղությամբ: Բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցնենք և կհանրայնացնենք:
Մեկ անգամ էլ ուզում եմ ընդգծել, որ այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչը կարող եք մտնել և կարդալ վաշինգտոնյան համապատասխան հռչակագրում: Մնացածը մենք և Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլորը կհամաձայնեցնենք, կհանրայնացնենք»,- ասաց նա: