Այս այցի ընթացքում ուրախ եմ եղել տեսնել այն բաց մոտեցումը, որ ՀՀ կառավարությունը ցուցաբերում է քաղհասարակության հետ հանդիպումներ և երկխոսություններ իրականացնելիս: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը:
«Որպես ԵԱՀԿ գործող նախագահող՝ Ֆինլանդիան հույժ կարևորում է ժողովրդավարության ամրությունը, հիմքը, ժողովրդավարությունը և հասարակության թափանցիկությունը: Այս բոլորը մարդկանց կարողությունների մասին են, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել և ընտրել»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններին՝ Վալտոնենը նշեց. «Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որը, հուսանք, էլ ավելի կամրապնդվի՝ առաջ ընթանալով:
Ողջունում ենք շարունակական հարաբերությունները և գործընկերությունը Հայաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր մակարդակներով՝ քաղաքական և տնտեսական, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման հենասյուները ամուր պահելու և առաջ տանելու ուղղությամբ»: