Շարմ էլ Շեյխում մեկնարկել է 20 երկրների մասնակցությամբ Խաղաղության գագաթնաժողովը, որը նախագահում են Եգիպտոսի և Միացյալ Նահանգների նախագահները: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպման ավարտին կստորագրվի համապարփակ փաստաթուղթ, որով կսահմանվեն բազմաթիվ կանոններ:
«Միասին մենք հասել ենք անհնարինին՝ վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում»,- նշել է նա՝ հավելելով՝ այս պահից ի վեր կկառուցենք ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան:
Ավելի վաղ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը զրուցել են լրագրողների հետ: Եգիպտոսի ղեկավարը Գազայում հրադադարի համաձայնագիրն անվանել է աննախադեպ ձեռքբերում: Դոնալդ Թրամփն էլ նշել է Եգիպտոսի կարևոր դերը բանակցություններում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան