Քնեսեթում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իսրայելը «բարեկամության ու համագործակցության ձեռք» կմեկնի նույնիսկ Իրանին, գրում է Reuters-ը:
Ինչ վերաբերում է Գազայի գործարքին, ըստ Թրամփի, այն կդառնա «նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսը»։ Անկլավի բնակիչներին էլ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել կենտրոնանալ տնտեսական զարգացման ու կայունության վրա:
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Եգիպտոսում անցկացված բանակցությունների արդյունքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղ ծրագրի առաջին փուլի հարցում, որը նախատեսում է պատանդների ազատ արձակում և Գազայում իսրայելական զորքի հետքաշում դեպի պայմանավորված սահմանը: