Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի լույս 11-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք: ️ ️
Գերատեսչության տվյալով՝ 19 ԱԹՍ է խոցվել Վոլգոգրադի մարզի երկնքում, 15-ը՝ Ռոստովի, 3-ը՝ Ուլյանովսկի, ️2-ը՝ Վորոնեժի մարզերի, 2-ը՝ Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում, ️1 ԱԹՍ էլ՝ Սարատովի մարզի երկնքում:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր երկրի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքին ուղղված ռուսական հարվածների մասին: