Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հունգարիայի ընտրանուց։
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով: 56-րդ րոպեին Բենդեգուզ Բոլայի փոխանցումից հետո Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց Դանիել Լուկաչը։ Գոլ խփեց նաև Ժոմբոր Գրուբերը։
3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում կայանալու է Իռլանդիա-Հայաստան խաղը։