Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 46, 46/1, 48, 46/2, 50, 52, 52/1, Լենինգրադյան փողոցի թիվ 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 20-րդ փողոցի (մասնակի), 26-րդ, 27-րդ, 28-րդ փողոցների, 28-րդ փողոցի նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: