Արմավիր համայնքի պատվիրակությունը Իսպանիայի Վիտորիա-Գաստեյզ քաղաքում մասնակցում է Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է համայնքապետարանը:

Հոկտեմբերի 9-ին պատվիրակությունը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել գագաթնաժողովի կազմակերպիչներ Խոսե Մարիա Մարինի և Մերսեդես Նասիֆի հետ:
