ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հեծանիվ է վարել: Այս մասին հայտնել է վարչապետը՝ սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակելով:
«Իհարկե օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև քաղաքի ենթակառուցվածքի ոչ միայն հեծանվային, այլև ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: