Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ կնշանակի՝ հայտարարել է Ելիսեյան պալատը:
Սեբաստիան Լըկորնյուն, որը վերջին երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի հինգերորդ վարչապետն էր, հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության կազմը հայտարարելուց ժամեր անց: Սակայն Մակրոնի խնդրանքով նա խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ՝ փորձելով հաղթահարել ստեղծված ճգնաժամը:
Քննարկումներից հետո, ըստ Լըկորնյուի, հնարավորություն է ստեղծվել մինչև տարեվերջ հաստատել 2026 թվականի բյուջեն, ինչը երկրին որոշ ֆինանսական կայունություն կտա: Միևնույն ժամանակ, այժմ ավելի քիչ հավանական է թվում, որ Մակրոնին կստիպեն խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել: