Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է «Jeep» մակնիշի ավտոմեքենա:
Մինչ փրկարների կանչի վայր հասնելը՝ մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է ավտոմեքենան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: