ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործում ուժեղացված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
Այս համատեքստում անդրադարձ է արվել Հայաստանի ակտիվ համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ձևաչափերում: