Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայում բոլոր պատանդների ազատ արձակումն ու հրադադարը շատ մոտ են:
«ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները։ Մենք այժմ ունենք իրական հնարավորություն՝ վճռական քայլ կատարելու խաղաղության ուղղությամբ։ Ֆրանսիան կմասնակցի այդ գործընթացին՝ շարունակելով այն ջանքերը, որոնք գործադրում Է ՄԱԿ-ում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, պաղեստինցիների և իր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- ընդգծել է Մակրոնը։
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արձագանքել էր Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահի ծրագրին: Խմբավորումը համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին: