Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով։
Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ժամանակավորապես արգելել է թռիչքները: Տեղի ունեցածի պատճառով 23 ինքնաթիռ վերահասցեավորվել է այլ օդանավակայաններ, 12 չվերթ չեղարկվել է, 46-ը՝ հետաձգվել։ Ժամանակին չի կարողացել թռչել մոտ 6500 ուղևոր։
Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդանավակայանը հայտնել է, որ թռիչքներն աստիճանաբար վերսկսվում են, սակայն օրվա ընթացքում հնարավոր են ուշացումներ:
Նախորդ անգամ Մյունխենի օդանավակայանը ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել էր աշխատանքը հոկտեմբերի 2-ի երեկոյան: