Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկում է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնելու առաջարկները։
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ, որը վերջին տասն օրվա ընթացքում հիմնականում սնուցվել է վթարային էլեկտրաէներգիայի հաշվին»,- ասվում է միջազգային կազմակերպության X-ի հրաարակման մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել էր ճգնաժամային։