Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2025 թվականին Ռուսաստանը սահմանափակ հաջողությունների է հասել մարտի դաշտում: Նա կոչ է արել շարունակել Մոսկվայի վրա ճնշումը՝ պատերազմը դադարեցնելու համար:
«Հարկավոր է ամրապնդել պատժամիջոցների փաթեթները, դիմել այլ ուժեղ գործիքների, այդ թվում՝ նավթի և նավթամթերքի առևտրի սահմանափակմանը»,- հավելել է Զելենսկին։
Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական զինված ուժերն օրական 500-600 անօդաչու թռչող սարք է արձակում Ուկրաինայի ուղղությամբ, մինչդեռ ուկրաինական ուժերն արձակում են 100-150 ԱԹՍ։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինան մինչ օրս կիրառել է միայն սեփական հեռահար զենքերը։ Սակայն Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպումից հետո, հնարավոր է, նորություններ լինեն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին, որպեսզի դաշինքը կարողանա դրանք մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփն այդ հարցում վճռական է տրամադրված։