Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: