ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել Խորվաթիայի գործող չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ:
Խաղն ավարտվել է 1:0 հաշվով:
Երևանյան ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 6-րդ րոպեին հեղինակել է բոսնիացի հարձակվող Նարդի Մուլահուսեյնովիչը:
«Նոան» վաստակել է իր առաջին միավորները Կոնֆերենցիաների Լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում։ Երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեային»։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով՝ 23։00-ին։