Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,
◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,
◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-հայտնում են կենտրոնից։