Մեկնարկում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր «Plug and Play» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող ինկուբացիոն ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Մասնակցության համար ստացվել է 109 հայտ, որից մասնագիտական ժյուրին կընտրի մինչև 20 ստարտափ:
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` ժամը 17:00-ից սկսած՝ Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի դահլիճում (ք․ Երևան, Բագրևանդ 52/26):
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով
հղումով: