Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15։12-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է մոտ 2300 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: