Իրանը և Ռուսաստանը 25 միլիարդ դոլարի համաձայնագիր են կնքել Հորմոզ ատոմակայանի կառուցման մասին: IRNA լրատվական գործակալության տվյալով՝ այն բաղկացածկլինի չորս էներգաբլոկից: Նախագծի համար հատկացվել է 500 հա տարածք: Ներկայումս իրականացվում են նախապատրաստման և ինժեներական աշխատանքներ:
Ատոմային էներգետիկայի ոլորտում գործակցությունը Կրեմլում քննարկել են նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի արևելքում նոր ատոմակայան կառուցելու հնարավորության մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիայով կարող են ապահովել նաև ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջանները: ««Ռոսատոմը» արդեն մշակել է մեր ատոմային էներգետիկայի ոլորտի ընդլայնման տարբերակները։ Սակայն չեմ ցանկանում հրապարակավ քննարկել ֆինանսական հարցերը»,- հավելել է Լուկաշենկոն։ Վլադիմիր Պուտինն էլ շեշտել է՝ ֆինանսավորումն ընդհանրապես խնդիր չէ։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: