ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավվածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում: