Նյու Յորքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի առաջնահերթությունները Սիրիայում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, անհետ կորած ամերիկացիների որոնումները և տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը Իսրայելի հետ հարաբերությունների միջոցով: Այս մասին հայտնում է պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտը։
Ռուբիոն նշել է, որ Սիրիան այժմ հնարավորություն ունի ստեղծելու ուժեղ և անկախ պետություն՝ պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։
Ալ-Շարաան ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին, իսկ սեպտեմբերի 24-ին նա ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպությունում։
Սիրիայի առաջնորդը ծրագրել է նաև քննարկել ՄԱԿ-ին Սիրիայի անդամակցության հարցը և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնումը, այդ թվում՝ Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատան բացումը։
1967 թվականից հետո Ալ-Շարաան առաջին սիրիացի առաջնորդն է, որ այցելում է ԱՄՆ։ Սիրիացի նախագահները Միացյալ Նահանգներ չեն այցելել 1960-ական և 1970-ական թվականների հեղաշրջումներից ի վեր, որոնց արդյունքում իշխանության է եկել Հաֆեզ ալ-Ասադը, ապա՝ նրա որդին՝ Բաշար ալ-Ասադը։