ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում է ծավալել հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Նորարարությունների ոլորտի այս ընկերությունները ձևավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։ Օգոստոսի 8-ին ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին
տեղելացրել էինք, որ Հենրեհենը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Նա հայտարարել էր, որմենք մտադիր են Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։
«Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- նշել էր նա։