Գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Զապորոժիեին: Վիրավորվել է 66-ամյա կին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ հարձակման հետևանքով բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ վերջին ժամերին Ռուսաստանը 474 հարված է հասցրել ուկրաինական 13 բնակավայրի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Ղրիմը և Սև ծովի ավազանը։ Սոչիում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով տղամարդ է մահացել: