Վրաստանում բողոքի ակցիա է անցկացվել Թբիլիսիի գործող քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում մայրաքաղաքի ղեկավարի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումներ են եղել: Շտաբի բացումից հետո այնտեղ ամեն գիշեր բողոքի ակցիաներ են անցկացվում:
Վրաստանի ՆԳՆ-ն տեղի ունեցածը բնութագրել է որպես բախում քաղաքացիների միջև։ Նշվում է, որ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրումը:
«Վրացական երազանք»-ն էլ ակցիաները որակել է որպես սադրանք և մեղադրել ցուցարարներին: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, թե տեղի ունեցածի համար մեղավոր է Գերմանիայի դեսպան Փիթեր Ֆիշերը, քանի որ, իբր, աջակցել է արևմտամետ ցուցարարներին: Դա, Պապուաշվիլու խոսքով, ընտրությանը կոպիտ միջամտության օրինակ է: