Սիրիան վերջին 14 տարվա ընթացքում արտահանել է հում նավթի առաջին խմբաքանակը՝ գրել է Reuters գործակալությունը։
Նշվում էր, որ սեպտեմբերի 1-ին Տարտուս նավահանգստից 600000 բարել ծանր հում նավթ է արտահանվել։ Սիրիայի էներգետիկայի նախարարության տվյալով՝ այն վաճառվել է B Serve Energy ընկերությանը: Թե որ հանքավայրերից է արդյունահանվել նավթը, նախարարությունից չեն պարզաբանել։
Մինչև 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմը Սիրիան օրական արտահանել է 380000 բարել նավթ։