ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Գազայում պատերազմի պատճառով Իսրայելը կորցնում է իր միջազգային հեղինակությունը։
«Գուցե նրանք հաղթում են պատերազմում, բայց պարտվում են հանրային ընկալման դաշտում»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Իսրայելը մեծ աջակցություն ուներ Կոնգրեսում, սակայն այժմ այդ աջակցությունը պակասել է։
Միևնույն ժամանակ, ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները դեմ են արտահայտվել Գազան գրավելու՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերին։ Նրանց կարծիքով՝ ռազմական գործողությունը կարող է երկար տևել, այն չի հանգեցնի ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակի և բազմաթիվ կյանքեր կխլի։ Ուժային կառուցները վարչապետին կոչ են արել գնալ պատանդների ազատ արձակման սահմանափակ համաձայնության։