Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չէր ցանկանա ավտորիտար ձևով կառավարել, սակայն առայժմ այլ կերպ չի ստացվում:
«Չէի ցանկանա ավտորիտար, բռնապետական ձևով կառավարել։ Բայց առայժմ այլ կերպ չի ստացվում»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն Մոգիլյովի մարզ կատարած այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել կարտոֆիլաբուծության զարգացման հարցերի շուրջ: